ՄԲ (IB - International Baccalaureate)-ն հանրակրթության ոլորտի միջազգային կազմակերպություն է, որում ընդգրկված են շուրջ 146 երկրների ավելի քան 3660 դպրոցներ: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի (11–12 - րդ դասարաններ) ավարտական վկայականը գործնականում ընդունելի է աշխարհի առաջատար բոլոր համալսարաններում: Այդ ծրագրի լավագույն շրջանավարտները ավարտական վկայականի գնահատականների հիման վրա կարող են ոչ միայն ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ, այլ նաև ստանալ կրթաթոշակ և սովորել անվճար:
Quantum College has started the admission of 8th, 9th and10th grade school students to the preparatory courses (Pre-IB) of the International Baccalaur eate Diploma Programme. Applications accepted until October 30.
«Քվանտ» վարժարանի 12 աշակերտներ, ովքեր սովորում են միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագրով 2011թ-ի դեկտեմբեր ամսին, մեկշաբաթ շարունակ հանդես եկան որպես կամավորականներ` մանկական Եվրոտեսիլի մասնակից պատվիրակությունների հետ աշխատելով որպես թարգմանիչ- գիդեր: Այս ծրագիրն իրականացվեց որպես նրանց CAS ծրագրի նախագծերից մեկը, և լինելով շատ արդյունավետ ու նպատակաուղղված` արժանացավ նաև միջազգային բակալավրիատի CAS ծրագրերի գնահատման խորհրդի ուշադրությանը, իսկ դա հույս է ներշնչում, որ կարելի է ակնկալել հատուկ արձագանք 2011թ-ի բոլոր ծրագրերի ամփոփումից հետո: Այս տեսանյութը պատրաստվել է նրանց իսկ կողմից և անդրադարձն է նախագծին ու դրա ընդձեռած հնարավորություններին: