08.09.2022
Հարգելի՛քվանտականներ
Ուսումնական գործընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով խնդրում ենք հաշվի առնել հետևյալը.
1. Երկուշաբթի օրվանից՝ մարտի 30-ից սկսած, անկախ նրանից, թե էլեկտրոնային ինչ հարթակում (կամ ինչ միջոցով) է իրականացվում հեռավար ուսուցման գործընթացը, պետք է կատարվի աշակերտների հաշվառում ուսուցչի և դասարանի ավագի (կամ օգնականի) կողմից: Վարժարանի էլեկտրոնային մատյանում կգրանցվեն տնային հանձնարարությունները, աշակերտների գնահատականները, ուսումնական գործընթացին և աշակերտներին վերաբերող գրառումներ։ Մարտի 30-ից մինչև ապրիլի 11-ը ներառյալ անցկացված դասերը համարվում են դասացուցակային և հետագայում կանցկացվեն դասամատյան, իսկ մինչ մարտի 29-ը անցկացված դասերը ոչ թե դասացուցակային են, այլ լրացուցիչ:
2. 5-12-րդ դասարաններում դասերը կսկսվեն 8:30-ին, իսկ 1-4-րդ դասարաններում՝ 14:30-ին: Հիմք ընդունելով մարտի 1-ից գործող դասացուցակը (որը տեղադրված է eschool.am-ում)՝ առաջարկվում է աշխատել նորացված հետևյալ ժամանակացույցով․
|
5-12-րդ դասարաններ |
|
1-4-րդ դասարաններ |
1 |
8:30 – 9:15 |
1 |
14:30 – 15:15 |
2 |
9:30 – 10:15 |
2 |
15:30 – 16:15 |
3 |
10:30 – 11:15 |
3 |
16:30 – 17:15 |
4 |
11:30 – 12:15 |
4 |
17:30 – 18:15 |
5 |
12:30 – 13:15 |
5 |
18:30 – 19:15 |
6 |
13:30 – 14:15 |
6 |
19:30 – 20:15 |
7 |
14:30 – 15:15 |
|
|
3. Նշված ժամանակահատվածում 1-4-րդ դասարաններում չեն արվի կերպարվեստի, տեխնոլոգիայի, ֆիզկուլտուրայի, շախմատի և երգի, իսկ 5-12-րդ դասարաններում՝ «Ֆիզկուլտուրա» և «Անվտանգ կենսագործունեություն» առարկաների դասերը, ինչպես նաև օլիմպիական խմբակների պարապմունքները: Այդ դասաժամերը և պարապմունքները կկազմակերպվեն ամռանը:
Եթե նշված ժամանակահատվածում ինչ-ինչ պատճառներով չեն արվում որևէ առարկայի դասացուցակային դասեր, ապա դրանք ևս պետք է լրացվեն ամռանը:
4. Վարժարանը այսօր ավելի, քան երբևէ ունի ծնողների աջակցության մեծ կարիք, քանի որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է ծնողների միջամտությունը տեխնիկական և կարգապահական տարբեր կարգի խնդիրների կարգավորման հարցում:
Հարգելի՛ քվանտականներ, ստեղծված իրավիճակում կարող ենք ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպել և իրականացնել միայն բոլոր կողմերի համագործակցված ու սրտացավ աշխատանքի դեպքում։ Կարծում ենք՝ մինչ այս պահը դա հիմնականում ստացվել է։ Ուզում ենք հավատալ, որ այսուհետ կշարունակենք նույն կերպ և կհաղթահարենք բոլոր դժվարությունները։
Առո՛ղջ եղեք․․․
Տնօրենություն