ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

08.09.2022

Հարգելի՛ ծնող, տեղեկացնում ենք Ձեզ, որ առաջին դասարանցիները ս․թ․ մարտի 23֊29֊ը կօգտվեն իրենց հատկացված գարնանային արձակուրդից։ Ճիշտ է, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կապի տարբեր միջոցներով մենք կրկնեցինք և ամփոփեցինք մեր սովորած նյութերը, սակայն այդ դասերը կհամարվեն ոչ թե դասացուցակային, այլ լրացուցիչ պարապմունքներ, և մեկ շաբաթվա դասերը մենք դասացուցակով կլրացնենք ուսումնական տարվա վերջում։
Արձակուրդից հետո արդեն հատուկ դասացուցակով կաշխատենք հասանելի տարբեր միջոցներով, այդ թվում՝ ≪Քվանտ≫ վարժարանի հեռավար դպրոցի հարթակով։
  Այս հարցում խնդրում ենք համագործակցել ուսուցիչների հետ և օգնել կազմակերպելու երեխաների հեռավար կրթությունը։

Տնօրենություն