Բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է...

08.09.2022

«Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են բարի գործը և առիթը բաց չեն թողել բարեգործական տարբեր նախաձեռնությունների մասնակցելու:
2019 թվականին «Քվանտ» վարժարանում սկիզբ դրվեց մի հիանալի նախաձեռնության. վարժարանի տարբեր մասնաշենքերի մուտքերի մոտ դրվեցին տուփեր, որոնցում թե´ ուսուցիչները, թե´ աշակերտները և թե´ ծնողները գցում էին պլաստիկե խցաններ: Խանդավառությունը մեծ էր, քանի որ հավաքված խցանների շնորհիվ բարեգործական չափազանց կարևոր նախաձեռնություն էր իրականացվելու: Մեկ տարվա ընթացքում վարժարանում հավաքված խցաններով հնարավոր եղավ Երևանից և Սևանից 3 փոքրիկների համար լսողական սարքերի մասեր ձեռք բերել։ Անչափ ուրախ ենք, որ քվանտականները մեծ եռանդով ոչ միայն մաքրում են մեր բնությունը պլաստիկ թափոններից, այլև օգնում են այս հրաշք փոքրիկներին։
Ուզում ենք հավատալ, որ այդ նախաձեռնությունը շարունակական կլինի, և 2020 թվականին կկարողանանք ավելի շատ փոքրիկների աջակցել: