08.09.2022
Օրերս «Քվանտ» վարժարանի 6-4 դասարանի սովորողները դասղեկ Ս․ Օրդյանի ուղեկցությամբ «Էրեբունի» թանգարան-արգելոցում էին։
Էքսկուրսիան ուներ ճանաչողական նպատակ։ Քվանտականները ուսումնասիրել էին հայ ժողովրդի պատմության այն շրջանը, որին առնչվող շատ նյութեր, պարագաներ կարող էին տեսնել հենց այս թանգարան-արգելոցում։
Էքսկուրսիայի ընթացքում երեխաները ծանոթացան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանի պատմությանը, ապա նաև Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող առարկաներին, որոնք պահվում են հենց այստեղ։
Ուշագրավ էր այն, որ քվանտականները քաջածանոթ էին նշված ժամանակաշրջանին վերաբերող տեղեկատվությանը, և սա մի գեղեցիկ առիթ էր ի մի բերելու, ամբողջացնելու ուսումնական կիսամյակի ընթացքում քննարկած թեմաները։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |