ԳՅՈՒՄՐԻՆ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵՑ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ

08.09.2022

«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են էքսկուրսիաները, և տարբեր դասարանների սովորողներ պարբերաբար լինում Հայաստանի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերում:
Հոկտեմբերի 13-ին 8-2 դասարանը դասղեկի` Թ. Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրի: Երեխաները եղան քաղաքի տեսարժան վայրերում: Նրանք տեսան Սև բերդ հուշարձանը,  եղան Ձիթողցոնց տուն-թանգարանում, «Պլպլան ժամ» և Սուրբ Յոթ Վերք եկեղեցիներում, Մայր Հայաստան և «Պատվո բլուր» հուշահամալիրներում։ Այցելեցին նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարան։ Հմուտ էքսկուրսավարները հետաքրքիր տեղեկություններով հարստացրին երեխաների գիտելիքները: Օրվա երկրորդ կեսին երեխաները հաճույքով քայլեցին Գյումրու փողոցներով և հիացան ճարտարապետական յուրօրինակ ձևավորում ունեցող շենքերով:
Բազմաբովանդակ օրվա վառ ու ինքնատիպ տպավորություններով քվանտականները վերադարձան Երևան՝ խոստանալով պարբերաբար լինել մշակութային քաղաքի տեսարժան վայրերում: