08.09.2022
«Քվանտ» վարժարանի 7-3 դասարանի աշակերտները դասղեկ Ն․ Զոհրաբյանի հետ այցելեցին Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոքանդակների թանգարան։ Նրանք մեծապես հետաքրքրված էին միկրոքանդակագործ, ծաղրանկարիչ, երաժիշտ, ջութակի վարպետ և գրող Էդուարդ Տեր– Ղազարյանի խոշորագույն նվաճումներով՝ միկրոքանդակագործության մի նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքներով, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը։
Քվանտականների համար ուշագրավ էր այն, որ անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։
Երեխաներին տպավորեցին նաև վարպետի՝ ցուցասրահում պաստառների տեսքով ներկայացված Դվին քառյակը, Դմիտրի Լիխաովի կոչած «Խաղաղության երաժշտական ավտոմատը» լարային երգեհոնն ու իհարկե մի քանի ծաղրանկարներ։
Հիանալի տպավորություններով ու մեծ ոգևորությամբ 7-3 դասարանի սովորողները հեռացան թանգարանից՝ որոշելով նման այցելություններ ավելի հաճախ կազմակերպել։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |