ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՍ «ՇԵՆԳԱՎԻԹ» ՀՆԱՎԱՅՐՈՒՄ

08.09.2022

«Քվանտ» վարժարանի աշակերտների ուշադրությունից ևս չի վրիպել պատմական այս հնավայրը։ Այս ուստարվա սկզբին վարժարանի տարբեր տարիքային խմբերի մի շարք սովորողներ այցելել են «Շենգավիթ» հնավայր և այնտեղ անցկացրել էքսկուրսիոն դասեր։
«Շենգավիթ» հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին, և իր պատմագիտական արժեքով մշտապես գրավել է ոչ միայն պատմաբանների, այլև դպրոցականների ուշադրությունը։
Մեր օրերում հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով:
Այսպես՝   պատմության ուսուցչուհի Ա. Հարությունյանը սեպտեմբերի 24-ին 10-3, իսկ սեպտեմբերի 26-ին 10-2 դասարանների աշակերտների հետ այցելեց Շենգավիթ հնագիտական թանգարան:
Սեպտեմբերի 28-ին պատմության ուսուցչուհի Ա․ Հարությունյանի ու դասղեկ Հ․ Գալստյանի ուղեկցությամբ 10-4 դասարանների աշակերտներն էին «Շենգավիթ» հնագիտական թանգարանի հյուրերը:
Իսկ սեպտեմբերի 30-ին Շենգավիթ հնավայրում կազմակերպվեց 10-6 դասարանի էքսկուրսիոն դասը, որը վարում էր դասղեկ և պատմության ուսուցչուհի Նարինե Զոհրաբյանը։
Բոլոր աշակերտներն էլ մեծապես հետաքրքրված էին հնավայրով, որի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին: