08.09.2022
Էլեկտրոնիկայի կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը անցկացնում է սեմինարներ «Ճանաչողական գաղտնաբանություն» թեմայով։ Խնդրում ենք դասղեկներին ցանկացողներին ցուցակագրել և ներկայացնել 201 սենյակ։
Սեմինարի հետ կապված հարցերով կարող եք դիմել Մանվել Կարապետյանին, հեռ․ 095620901։
ԷԿԵՆԳ * ՓԲԸ-ն «Քվանտ» վարժարանի աշակերտներին հնարավորություն է ընձեռում մասնակցել գաղտնաբանությանը (cryptology) նվիրված ճանաչողական սեմինարների շարքին, որի նպատակն է աշակերտներին ծանոթացնել «գաղտնիքների» ձևավորման, պահպանման և դրանց փոխանցման հետաքրքիր մեթոդներին։
• Սեմինարների օրերը` ուրբաթ և շաբաթ, ժամը 15.00-ին (կամ 16.00-ին` մեր աշակերտներին հարմար ժամին)։
• Կարող են մասնակցել 5 - 8 -րդ դասարանի աշակերտները։
• Ընդհանուր հաշվով նախատեսված է 8 սեմինար, յուրաքանչյուրի տևողությունը 90 րոպե։
• Մասնակցությունն անվճար է։
Այլ մանրամասները հետևյալ հղումով`
https://www.ekeng.am/hy/ կայքի «Նորություններ» բաժնում տես
22.08.2019 ամսաթվով հայտարարությունը։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |