ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԲՆԱՇԽԱՐՀԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՆ...

08.09.2022

«Քվանտ» վարժարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկն էլ  Անկախության օրը յուրահատուկ ձևով նշելն է։ Այս տարի ևս բացառություն չէ։
Անկախ երկրի վաղվա քաղաքացին պիտի քաջածանոթ լինի հայրենի բնաշխարհի ամեն քար ու թփին, իր կամքը կոփի հայրենյաց բարձունքները հաղթահարելով, սիրի իր երկիրն ու հայրենիքը: Հենց այդ նպատակով են «Քվանտ» վարժարանում արդեն տարիներ շարունակ կազմակերպվում արշավներ, որոնք նվիրվում են ՀՀ Անկախության օրվան:
Սեպտեմբերի 21-ին արշավ էր կազմակերպվել  վարժարանի հիմնադիր դպրոցի սովորողների, նրանց ծնողների և ուսուցիչների համար:
Մեր հայրենիքի ամենաչքնաղ վայրերից մեկում՝ Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում աշխույժ եռուզեռ է: Հենց այդտեղից էլ տրվեց արշավի մեկնարկը: Արշավի մասնակիցներից յուրաքանչյուրը իր սրբազան պարտքն է համարում հաղթահարել բարձունքը՝ այդպիսով իր փոքրիկ ներդրումն ունենալ հայրենաճանաչությանն ուղղված այս չափազանց կարևոր միջոցառմանը:
Ավագ դասարանների սովորողները ևս կմասնակցեն ՀՀ Անկախության օրվան նվիրված արշավին, բայց արդեն հաջորդ շաբաթ: