08.09.2022
Սովորողի ստեղծարար մտածողությունը զարգացնելու գիրքն արդեն պատրաստ է...
Ժամանակակից աշխարհում հաճախ են խոսում անհատի ստեղծարար մտածողությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, սակայն դժվար է ասել՝ որքանով են արդյունավետ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Օրերս «Քվանտ» վարժարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ Վաչագան Սարգսյանի «Ստեղծարար մտածողություն» գրքի շնորհանդես-քննարկումը, որին ներկա էին ինչպես «Քվանտ» վարժարանի, այնպես էլ մայրաքաղաքի մի շարք դպրոցների ուսուցիչներ, հեղինակի ընկերները, կրթության հարցերով հետաքրքրվող անձինք: Միջոցառումը ուշագրավ էր նրանով, որ վերածվեց փոքրիկ մի դասի. այն վարում էր հենց գրքի հեղինակը: Նա հանգամանորեն ներկայացրեց գրքի կառուցվածքը՝ յուրաքանչյուր բաժնից ցուցադրելով, քննարկելով ու մեկնաբանելով հետաքրքիր առաջադրանքներ:
Ինչպես հեղինակը իր խոսքում նշեց, դժվար է լուծել այն խնդիրը, որը պահանջում է տրամաբանությունից դուրս լուծում: Ուստի սովորողի համար պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որ նա կարողանա դուրս գալ տրամաբանության շրջանակից և բացահայտել անիմանալի հորիզոններ:
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |