ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

08.09.2022

Օլիմպիական քվանտականները փառահեղ հաղթանակի հերթական բերկրանքն են պարգևում հարազատ կրթօջախի անձնակազմին, սիրելի ուսուցիչներին, ընկերներին, բարեկամներին:
Մինչ ամռան տապին շատերը փորձում էին թոթափել ողջ տարվա ընթացքում կուտակված հոգնությունը և հնարավորինս լավ կազմակերպել իրենց հանգիստը, մի խումբ քվանտականներ մեծագույն ջերմեռանդությամբ ու ոգևորությամբ շարունակում էին պարապել և մասնակցել միջազգային մի քանի օլիմպիադայի:
Անշուշտ, փայլուն արդյունքները չուշացան:
Հուլիս ամսին Բրատիսլավայում կայացած միջազգային օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի աշակերտներ Սամվել Անդրեասյանը և Ալեքսանդր Աբելյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի աշակերտներ Ալեքսանդր Աբելյանը արժանացել է ոսկե, իսկ Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալների։
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի աշակերտներ Լորետա Արզումանյանը (մաթեմատիկա՝ 11-րդ դասարան), Սամվել Անդրեասյանը (ինֆորմատիկա՝ 12-րդ դասարան), Ալեքսանդր Աբելյանը (ինֆորմատիկա՝ 11-րդ դասարան)  արժանացել են արծաթե մեդալների:
Արձակուրդային երկու ամիս և 7 մեդալ միջազգային օլիմպիադաներից: Մի՞թե սա քվանտականին արժանի սխրանք չէ:
Ջերմորեն շնորհավորում ենք մեր օլիմպիականներին՝ նրանց մաղթելով աննահանջ ընթացք: Շնորհավորում ենք նաև նրանց հաղթանակի բերկրանքը վայելողներին: