08.09.2022
Թեղենիսի հյուսիսային անտառածածկ ստորոտի հրաշագեղ անկյուններից մեկը քվանտականների համար հոգեհարազատ վայր է: Բնության անձեռակերտ գեղեցկությամբ շրջապատված այդ տարածքում է գտնվում վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարը: Ամառային քննություններից անմիջապես հետո վարժարանի 7-10-րդ դասարանների աշակերտները երկու շաբաթով մեկնում են Աղավնաձոր: Ճամբարում մեր սաները համատեղում են նախնական զինպատրաստության, ֆիզդաստիարակության և այլ առարկաների ուսուցումը և ակտիվ հանգիստը: Ռազմագիտության դասերից, շարային ու մարտական պատրաստականությունից բացի` նրանք ծանոթանում են ռազմական տեխնիկային, տարբեր զինատեսակների, բանակային կյանքին ընդհանրապես: Տասներկու օրերի ընթացքում երեխաները դառնում են ավելի հոգատար միմյանց հանդեպ, էլ ավելի են գնահատում և սիրում հայրենիքն ու հայրենի բնությունը:
Այս տարի ճամբարի մեկնարկը տրվեց հունիսի 20-ին: Ճամբար մեկնեցին վարժարանի 7-8-րդ դասարաններում սովորող աշակերտները: Եվս երկու հերթափոխով ճամբար կայցելեն նաև վարժարանի 9-10-րդ դասարանների, ինչպես նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտները:
Երեխաները ճամբարից վերադառնում են մեծ տպավորություններով՝ հաջորդ տարի կրկին մեկնելու սպասումով:
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |