ՄԵԾԻՆ ՄԵԾԱՎԱՐԻ ՊԱՏՎԵԼ ԳԻՏԻ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ...

08.09.2022

Ս․ թ․ հունիսի 18-ին «Քվանտ» վարժարանի հիմնական մասնաշենքի 403 լսարանում տեղի ունեցավ վարժարանի ֆիզկուլտուրայի և ՆԶՊ ամբիոնի երկարամյա ուսուցիչ Պավել Ասիլյանի ծննդյան օրվան նվիրված գեղեցիկ միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին  մայոր Ասիլյանի՝ տարբեր տարիների սաները, հմուտ և փորձառու ուսուցչին ճանաչող ու նրա վաստակը գնահատող  շատ մարդիկ։ Վարժարանի տնօրենության ուղերձը ներկայացնելուց հետո շարային քայլով ու ռազմահայրենասիրական խրոխտ երգով դահլիճ մտան վ արժարանի ավագ դասարանների մի խումբ աշակերտներ: Ապա ներկաները դիտեցին ուսուցչի երկարամյա գործունեության մասին ամփոփ կերպով ներկայացնող մի ֆիլմ:
Ուսուցչի դերի, ունեցած վաստակի մասին խոսեցին նրա գործընկերները, մարտական ընկերները: Ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումը չէր կարող չունենալ  նաև ծննդյան տորթ: Միջոցառումը հագեցած էր հուզառատ պահերով:
Այս միջոցառումը լավագույն վկայությունն էր այն բանի, որ քվանտականը մեծին մեծավարի պատվել գիտի, իսկ վաստակած հանգստի մեկնող մայոր Ասիլյանը մեկ անգամ ևս համոզվեց, որ «Քվանտ» մեծ ընտանիքում ինքը միշտ եղել է ավագ ընկեր ու խորհրդատու, հուսալի հենարան ու պաշտպան, և այստեղ սիրով սպասում են իր հետ ցանկացած հանդիպման: