08.09.2022
Գարնան զարթոնքը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց տոնական մեծ համերգով։ Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական գեղեցիկ համերգը նաև «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի ամփոփումն էր։
Գալահամերգը բացվեց վարժարանի փոքրիկների՝ երգի ուսուցչուհի Արաքս Հովակիմյանի ղեկավարած երգչախմբի կոմիտասյան փայլուն կատարումներով։ Ապա գեղեցիկ համարներով ներկայացավ վարժարանի պարի խումբը՝ Ռուզաննա Փիրումյանի ղեկավարությամբ։
Հնչեցին ոչ միայն մրցույթում հաղթած մասնակիցների կատարումները, այլև խրախուսական պարգևների արժանացածները։ Կար նաև հյուր․ իր ներկայությամբ մրցույթը պատվել էր վարժարանի շրջանավարտ Մանան Բարսեղյանը։
Տեղի ունեցավ նաև մրցույթի՝ տարբեր անվանակարգերում («Երգ», «Պար», «Գործիքային կատարում», «Ասմունք», «Նկարչություն», «Ռուբիկ-կուբիկ») հաղթած քվանտականների պարգևատրվան արարողություն։ Ուրախալին այն է, որ անվանակարգերի մեծ մասում պատվավոր «Առաջին կարգ» ստացան մեկից ավելի քվանտականներ։
Լեփ-լեցուն դահլիճը, հանդիսատեսի բուռն ծափահարությունները փայլուն վկայությունն են այն բանի, որ տոնն իրոք ստացվել է, իսկ ֆիզիկայի ուսուցչուհի Բ․ Դավթյանի կազմակերպած «Որոնում ենք տաղանդներ» մրցույթը՝ կայացել։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |