ՏԱՐԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱԿԱՆ ԼՈՒՐՈՎ...

08.09.2022

Չորս մեդալ նույն օլիմպիադայից...
Այս օրերին մարդիկ դեռ տոնում են Ամանորը, իսկ պատանի քվանտականները, ամեն ինչ մոռացած, մեծ ջերմեռանդությամբ պատրաստվեցին և փայլուն մասնակցեցին Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադային՝ արժանանալով արծաթե ու բրոնզե մեդալների և բազմապատկելով ծանոթների, բարեկամների ոգևորությունն ու բարձր տրամադրությունը:
Օլիմպիադայի 18 երկրի  530 մասնակիցների մեջ «Քվանտ» վարժարանը ներկայացնող 7 աշակերտներից 4-ը արժանացավ մեդալի:
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը իր հերթական հաղթանակը արձանագրեց միջազգային հարթակում՝ «Ինֆորմատիկա» առարկայից արժանանալով արծաթե մեդալի: Նույն առարկայից արծաթ ստացավ նաև 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Անդրեասյանը:
«Ֆիզիկա» առարկայից բրոնզե մեդալի արժանացավ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սպարտակ Աղաբաբյանը: «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայում բրոնզ շնորհվեց նաև 12-րդ դասարանի Մկրտիչ Հովսեփյանին:
Ջերմորեն շնորհավորում և նորանոր հաղթանակներ ենք մաղթում թե´ մեդալակիրներին, թե´ ՀՀ թիմերի ղեկավարներ, վարժարանի ուսուցիչներ Գրիգոր Աղաբաբյանին, Արմեն Անդրեասյանին և թե´ բոլոր քվանտականներին: