ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

08.09.2022

Սիրելիˊ քվանտական, հիանալի հնարավորություն կա կարճ ժամանակով կտրվելու առօրյա մրցավազքից և նավելու գրականության անեզր օվկիանում․․․
«Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հ․ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է գրքի քննարկում, որը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։00։ Առաջին հանդիպման համար ընտրվել է 20-րդ դարի հայ արձակի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործությունը։ Վարժարանում պարբերաբար կազմակերպվում են նմանատիպ քննարկումներ։ Սակայն այս միջոցառման բացառիկությունն այն է, որ մասնակիցների անմիջականությունը և անկաշկանդությունը ապահովելու համար գրքի քննարկումը կկազմակերպվի վարժարանից դուրս՝ որևէ այգում, սրճարանում կամ թանգարանում, և կարող են մասնակցել ինչպես տարբեր դասարանների աշակերտները, այնպես էլ գրքին ծանոթ ուսուցիչներ, ծնողներ, շրջանավարտներ․․․
Հ․Գ․ Քննարկման վայրի մասին կլինի լրացուցիչ տեղեկատվություն։