08.09.2022
Ս․ թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նստավայրում տեղի ունեցավ ՀՀ նախագահի՝ ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Դրամական պարգևներն ու պատվոգրերը հանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական կրթական այս մրցանակաբաշխության տասնչորս տարիների ընթացքում վարժարանի 25 ուսանող և 18 աշակերտ այս տարի ՏՏ ոլորտում արձանագրած հաջողությունների և բարձր առաջադիմության համար պետական մրցանակի արժանացան: «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Արեգ Գրիգորյանը և Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին կուրսի սովորող Խաչատուր Դալլաքյանը նույնպես այդ ընտրյալների մեջ էին։
Անկեղծորեն շնորհավորում ենք նրանց և մաղթում նորանոր հաղթանակներ ու նվաճումներ։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |