08.09.2022
Քվանտականը մրցունակ է նաև աշխարհի առաջատար համալսարաններում։ Հաճախ լսվող այս մտքի փայլուն վկայությունն է նաև վարժարանի ֆիզմաթ հոսքի լավագույն շրջանավարտներից մեկի՝ Աշոտ Մաթևոսյանի օրինակը։
7-րդ դասարանից «Քվանտ» վարժարանում ուսանած տաղանդավոր պատանին չափազանց արժևորում է այդ տարիները․ դա լույսով, հաղթանակներով, մեծ նվաճումներով հագեցած մի ընթացք էր։ Հենց այդ տարիների տքնաջան աշխատանքի ու եռանդուն ջանքերի շնորհիվ է, որ կերտվել է Աշոտ Մաթևոսյան հանճարեղ, բայց համեստ տղայի լուսավոր ու հզոր կերպարը։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Աշոտը հրավեր է ստացել աշխարհի կրթական առաջատար հաստատություններից մեկի՝ Քեմբրիջի համալսարանից՝ ուսումնառությունը այնտեղ շարունակելու։ Մինչ մեկնելը նա այցելել էր հարազատ կրթօջախ՝ հրաժեշտ տալու սիրելի ուսուցիչներին և հավատացնելու, որ բարձր կպահի քվանտականի բարձր և պատասխանատու կոչումը։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |