08.09.2022
Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի աշակերտները հյուրընկալեցին Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ներկայացուցիչներին։ Այցի նպատակը քվանտականներին ինստիտուտի կողմից առաջարկվող մասնագիտությունների առավելությունները ներկայացնելն էր։ Ի դեպ, նշենք, որ ՄԱԻ-ի ռեկտորը մեր հայրենակից Միխայիլ Պողոսյանն է, և ամեն տարի ինստիտուտը համագործակցում է Հայաստանի տարբեր կրթահամալիրների հետ։ Առաջիկայում նախատեսված է Հայաստանում արդյունաբերական համապատասխան համալիրների ստեղծում, որի շնորհիվ ապագա մասնագետները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները ուսումնառության ընթացքում՝ հեռանկարում այդ համալիրներում աշխատանքի անցնելու հնարավորությամբ:
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |