08.09.2022
Ս/թ նոյեմբերի 29-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա էր. Մայր թատրոնի բեմում հանդիսատեսին ներկայացվեց հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ստեղծագործությունը: Պրեմիերային ներկա էին նաև «Քվանտ» վարժարանի 9-4 դասարանի աշակերտները՝ դասղեկ Լ. Հակոբյանի ուղեկցությամբ, նաև մի խումբ ծնողներ:
Ներկայացումը հագեցած էր նոր մոտեցումներով, ժամանակակից լուծումներով:
Տրապիզոնից Պոլիս ժամանած մեծահարուստ Աբիսողոմ աղայի և նրան իրենց «ծառայությունները» առաջարկող մեծապատիվ մտավորականների շուրջ հյուսված այս պատմությունը, որ գրվել է շուրջ 1, 5 դար առաջ, առաջին հայացքից երգիծական է, բայց իրականում հագեցած է խոր ողբերգականությամբ և ունի արդիական շեշտեր: Դրանք հատկապես ընդգծվեցին սցենարային նոր լուծումներով և դերասանական խմբի հմուտ խաղով:
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |