08.09.2022
Նոյեմբերի 28-ի աշնանային հրաշալի օրը դեռ շատ կհիշվի 9-3 դասարանի աշակերտների կողմից. աշակերտները դասղեկ Ռ. Արշակյանի ղեկավարությամբ մեծ ոգևորությամբ պատրաստվում էին սպասվող հանդիպմանը, մտքեր էին փոխանակում, փորձում էին գուշակել, թե քիմիական ինչ փորձեր կտեսնեն Երևանի պետական համալսարանում:
Սպասելիքները լիովին արդարացան. նրանց արդեն սպասում էին համալսարանականները: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ հետևեցին կատարվող փորձերին, պատասխանեցին տրված հարցերին, իրենք նույնպես հարցեր ուղղեցին համալսարանականներին:
Մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարվող առաջին ճանաչողական էքսկուրսիայի կազմակերպման մեջ իրենց անմիջական ներդրումն ունեցան վարժարանում իրենց ուսումնական պրակտիկան անցկացնող ԵՊՀ ուսանողները։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |