Քվանտականները՝ հնագույն Շենգավիթ բնակատեղիում

08.09.2022

Վերջերս «Քվանտ» վարժարանի 10-3 դասարանի աշակերտները դասղեկ Լիլիթ Հովհաննիսյանի և պատմության ուսուցչուհի Ալբինա Հարությունյանի ուղեկցությամբ եղան հնագույն Շենգավիթ բնակատեղիում։ Այցելության գլխավոր նպատակը Վաղ բրոնզի դարաշրջանի ամենանշանավոր հնագիտական բնակավայրը տեսնելն էր։
Բնակավայրը գտնվում է  Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Հրազդան գետի ձախ ափին: Շենգավիթ հնագույն բնակատեղին  պատկանում է նախնադարյան համայնական տոհմական հասարակության ժամանակաշրջանին: Բուն բնակատեղին բաղկացած է հաջորդաբար իրար վրա կառուցված մշակութային ու հնագիտական 4 շերտերից։ Պեղված նյութերի հիման վրա 1968 թ․ բացվել է  «Շենգավիթ» թանգարանը, որը հանդիսանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղը: Հնավայրի նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում: