08.09.2022
Գաղտնիք չէ, որ «Քվանտի» սաների գիտելիքներն ու պատրաստվածությունը գրավում է շատ համալսարանների ուշադրությունը, և վարժարանը պարբերաբար հյուրընկալում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան համալսարանների ներկայացուցիչներին։ Վերջիններս իրենց համալսարանների կողմից առաջարկվող մասնագիտությունների առավելություններն են ներկայացնում քվանտականներին։
Օրերս վարժարանը հյուրընկալեց բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի ներկայացուցիչներին։ Համալսարանի Սիթի քոլեջ ֆակուլտետը ավագ դպրոցի քվանտականների ուշադրությանը ներկայացրեց միջազգային մարքեթինգի տնօրեն Գրեգորի Դիկայոսը։ Սիթի քոլեջը Շեֆֆիլդի համալսարանի միակ ֆակուլտետն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում՝ հանդիսանալով նրա անբաժանելի մասը։ Այն հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում մատչելի վարձավճարով ստանալ բրիտանական կրթություն՝ միաժամանակ հանդիսանալով Մեծ Բրիտանիա տանող յուրատեսակ կամուրջ։ Համալսարանի ընդունելության պայմանները ներկայացնելուց և աշակերտներին հուզող հարցերին պատասխանելուց հետո պարոն Դիկայոսը շնորհակալություն հայտնեց տարիներ շարունակ վարժարանի կողմից կազմակերպվող ջերմ ընդունելության համար։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |