Բացահայտումներ «Փոքրիկ էյնշտեյն» գիտության թանգարանում

08.09.2022

Վերջերս «Քվանտ» վարժարանի 6-4 դասարանը դասղեկ Կ․ Դեղոյանի ուղեկցությամբ  այցելեց «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարան: Այստեղ երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպվեցին մի շարք գիտական խաղեր ֆիզիկայի և քիմիայի բնագավառներից, ներկայացվեցին մի քանի փորձեր (քիմիական լուսացույց, շնչող պղպջակ, կրակն ափի մեջ և այլն): Թանգարանում աշակերտներին ներկայացվեցին նաև մի քանի ցուցանմուշներ ֆիզիկայի տարբեր բաժիններից, որոնց գիտական բացատրությունը կտրվի դասերի ընթացքում ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Մանուկյանի կողմից: