08.09.2022
Օրերս «Քվանտ» վարժարանի 1-1 դասարանի աշակերտները Հայաստանի ազգային պատկերասրահում էին: Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցասրահում նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան վարպետի մի շարք ստեղծագործություններին, լսեցին դրանց վերաբերյալ վերլուծությունները՝ այդպիսով ծանոթանալով նատյուրմորտի ժանրին, գեղանկարչական պարագաներին՝ վրձին, կտավ, մոլբերտ և այլն: Այցի երկրորդ փուլի ընթացքում երեխաները բաժանվեցին երկու խմբի: Նրանց հանձնարարվեց նախապես տրամադրված մրգերը, բանջարեղենը և այլ առարկաները գտնել համապատասխան նատյուրմորտներում, որից հետո էլ փոքրիկները առաջին անգամ ինքնուրույն նկարեցին նատյուրմորտ:
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |