6-1 դասարանը ծանոթացավ Հովհաննես Այվազովսկու կյանքին ու ստեղծագործություններին

08.09.2022

Ս/թ հոկտեմբերի 7-ին 6-1դասարանը Ազգային պատկերասրահում էր: Այցի նպատակն էր մասնակցել «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Շատ հետաքրքիր պատմություններով, երեխաների հետ հարց ու պատասխանով ամբողջական տեղեկություն տրվեց մեծ ծովանկարիչի մասին: Երեխաները կարողացան տեսնել  ոչ միայն մշտական ցուցադրության, այլ նաև տարբեր երկրներում գործող ցուցասրահներից բերված կտավներ: Օրինակ` այդ կտավներից մեկը` «Քաոսը», բերվել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունից։
Այցելության ավարտին երեխաները մասնակցեցին ցուցահանդեսի շրջանակներում իրականացվող «Ծովի սիմֆոնիան»  խորագրով նոր ինտերակտիվ կրթական  ծրագրին` բացահայտելու հայազգի մեծ ծովանկարչի կյանքն  ու ստեղծագործությունները, որի ժամանակ պատրաստեցին ֆոտո-կոլաժներ։