Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների քննարկում պրոֆեսոր Հովհաննես Գրիգորյանի հետ

08.09.2022

Օրեր առաջ Տիեզերագիտական ակումբի նախաձեռնությամբ «Քվանտ» վարժարանում կայացավ աշակերտների և ուսուցիչների հանդիպում Նյու-Յորքի Քաղաքային համալսարանի պրոֆեսոր Հովհաննես Գրիգորյանի հետ: Նա հանրամատչելի ձևով պատմեց ժամանակակից ֆիզիկայի՝ միկրոաշխարհից մինչև ողջ Տիեզերքի հետ առընչվող հիմնախնդիրները։ Ներկաներն ակտիվ մասնակցեցին դասախոսությանը հաջորդող քննարկմանը և հյուրին ուղղեցին իրենց հուզող բազմաթիվ հարցերը։