10.05.2017 Հրաշալի օր Ծաղկաձոր քաղաքում

08.09.2022

10.05.2017
Հրաշալի օր Ծաղկաձոր քաղաքում
Ս/թ մայիսի 1-ին «Քվանտ» վարժարանի 8-4 դասարանի աշակերտները դասղեկ Լ. Հակոբյանի և պատմության ուսուցիչ Ն. Զոհրաբյանի հետ հետաքրքիր օր անցկացրեցին Ծաղկաձոր քաղաքում։ Քվանտականները նախ այցելեցին Կեչառիսի վանական համալիր, որտեղ պատմության ուսուցչուհի Ն. Զոհրաբյանն աշակերտներին ներկայացրեց Ծաղկաձոր քաղաքի և Կեչառիս վանական համալիրի պատմությունը։ Այնուհետև աշակերտները նաև այցելեցին Օրբելի եղբայրների թանգարան: Օրվա ավարտին ժամանակ մնաց քաղաքում զբոսնելու, որից հետո քվանտականները հաճելի հուշերով երեկոյան վերադարձան Երևան։