«Քաջ Նազար» հեքիաթի բեմականացումը անգլերեն լեզվով Միջոցառման ավարտին փոքրիկ դերասանները ստացան շնորհակալագրեր...

08.09.2022

23.03.2017
«Քաջ Նազար» հեքիաթի բեմականացումը անգլերեն լեզվով
Ս/թ մարտի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի 105-ամյակին նվիրված թատերական ցերեկույթ: Միջոցառման մասնակից «Քվանտ» վարժարանի 5-3 դասարանի աշակերտները հայերեն և անգլերեն ներկայացրեցին Ամենայն հայոց բանաստեղծի կենսագրությունը, որին հաջորդեց «Քաջ Նազար» հեքիաթի բեմականացումը անգլերեն լեզվով: Երեխաները դիտեցին անգլերեն մուլտֆիլմ և պատասխանեցին նախապատրաստված հարցերին: Ցերեկույթին ներկա էին «Քվանտ» վարժարանի, «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնի, № 19 և 67 դպրոցների սաները, ուսուցիչներ, ծնողներ և թումանյանասերներ: Միջոցառման ավարտին փոքրիկ դերասանները, ինչպես նաև նրանց անգլերենի ուսուցչուհի Ծովինար Ղազարյանը ստացան շնորհակալագրեր: