Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը

08.09.2022

Շնորհավորում ենք Ալբերտ Գևորգյանին` մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանանալու համար։

Երկրորդ տարին է  «Քվանտի»` արդեն  2014-2015 ուստարվա շրջանավարտ Ալբերտ Գևորգյանը փայլուն մասնակցություն է ունենում մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում` արժանանալով բրոնզե մեդալի: Այս տարի օլիմպիադան անցկացվեց հուլիսի 4-16-ը` Թայլանդում, մասնակցում էր աշխարհի 104 երկրների 577 աշակերտ: Վստահ ենք, որ Ալբերտի հաջողությունները շարունակական կլինեն ինչպես ուսանողական տարիների ընթացքում, այնպես էլ դրանից հետո, իսկ մենք նրանով հպարտանալու շատ առիթներ կունենանք: