08.09.2022
Սիրելի՛ քվանտականներ,
Հիշեցնում ենք, որ Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի առաջին փուլը տեղի է ունենալու ս/թ մայիսի 1-ին՝ ժամը 10։00-ին։
• Լսարաններին կարող եք ծանոթանալ ստորև։
• Մրցույթի տևողությունը լինելու է 4 աստղաբաշխական ժամ։
• Ձեզ հետ կարող եք ունենալ անհրաժեշտ գրենական պիտույքներ (գրիչ, մատիտ, քանոն, կարկին և այլն)։
• Մրցույթի առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակը կհրապարակվի ս/թ մայիսի 5-ին «Քվանտ» վարժարանի հեռավար դպրոց (eschool.am) -ում։
• Առաջին փուլի բողոքարկումը տեղի կունենա ս/թ մայիսի 8-ին՝ ժամը 10։00-ին, 403 լսարանում։
• Երկրորդ (բանավոր) փուլ անցած մասնակիցների ցուցակին կից կտեղադրվի նաև երկրորդ փուլի օրը՝ 09․05, ժամը և լսարանը։
Բոլորին մաղթում ենք հաջողություն։
Հարգանքով՝
«Քվանտ» վարժարանի տնօրենություն
28․04․2022
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |