Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ամենամյա ներվարժարանային օլիմպիադա

08.09.2022

Սիրելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 27-ին և 28-ին, ինչպես նաև դեկտեմբերի 4-ին և 5-ին տեղի կունենա Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ամենամյա ներվարժարանային օլիմպիադան բնագիտական առարկաներից (մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն)։
Օլիմպիադային կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների աշակերտները` յուրաքանչյուր օրվա համար նախատեսված առարկաներից ընտրելով ոչ ավել, քան 2 առարկա: Գրանցվելու համար մոտենալ ընդունարան՝ 201 սենյակ (մինչև նոյեմբերի 15-ը):
*Օլիմպիադայի ժամանակացույցը ըստ առարկաների կհայտարարվի ավելի ուշ։
Օլիմպիական խմբակներում ընդգրկված և «Օժտված երեխաներ» մրցույթով «Քվանտ» վարժարան ընդունված  աշակերտների մասնակցությունը պարտադիր է:
Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին կտրվեն հատուկ մրցանակներ: