08.09.2022
Հարգելի դպրոցականներ,
Մեր արտերկրի հայրենակիցները կազմակերպում են զրույցներ գիտնականների հետ
հատկապես դպրոցականների համար: Մի քանի հանդիպումներ եղել են նախորդ
ամիսներին: Հոկտեմբերի 2-ից սեմինարները սկսում ենք նոր թափով: Դրանք
լինելու են գիտության բոլոր բնագավառների մասին, շատ մատչելի դպրոցական
7-ից բարձր դասարանների համար: Բնականաբար պարապմունքները լինելու են
հեռավար տարբերակով: Ամեն հայտարարության ժամանակ կուղարկենք ձեզ
զեկուցաղի անունը, վերնագիրը, կարճ նյութի մասին և Zoom –ի տվյալները:
Առաջարկում եմ միշտ մասնակցել: Դա հարմար առիթ է ծանոթանալ աշխարհին
հայտնի մեր հայրենակիցների / և ոչ միայն/ հետազոտություններին:
Եվ այսպես առաջին զրույցը գիտնականների հետ
Զեկուցող՝ Լևոն Եպիսկոպոսյան
Թեմա՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՆՈՖՈՆԴԻ ՏԱՐԲԵՐ ՀԻՄՆԱՇԵՐՏԵՐԸ
Համառոտագիր-Որպես սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան արխիվ՝ մարդու
գենոմը, ըստ էության, ներկայացնում է պատմական վկայությունների շտեմարան:
Միևնույն էթնիկ խմբի անհատների գենոմների համախումբը պարունակում է է՛լ
ավելի հարուստ տեղեկատվություն բնակչության ծագման և գենետիկական
դիմագիծը ձևավորող շարժիչ ուժերի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ հայկական
գենոֆոնդի համապարփակ ուսումնասիրությունը թույլ է տալիս պատասխանել հայ
ժողովրդի պատմության մի շարք վիճահարույց հարցերի և պարզաբանել նրանց
գենետիկական ժառանգության էվոլյուցիոն ռանձնահատկությունները թե՛
մարդաբանական և թե՛ բժշկակենսաբանական տեսանկյուններից։
Զրույցը տեղի կունենա հոկտեմբերի 2, Երևանի ժամանակով 19:00-ին:
Tigran Galstian is inviting you to a scheduled Zoom meeting.
Join Zoom Meeting
https://us02web.zoom.us/j/81080541014?pwd=bEdZOTM1NWF5SEVSQ21uNFVEOHBCZz09
Meeting ID: 810 8054 1014
Passcode: 881781