Մ․Վ․Լոմոնոսովի անվան 44-րդ մրցույթ - 2021

08.09.2022

Հարգելի գործընկեր,

Խնդրում եմ ծանոթանալ այս ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայտարարությունը տեղադրված է նաև www.olymp.am կայքում (տես հղումը՝ Մ․Վ․Լոմոնոսովի անվան 44-րդ մրցույթ - 2021 | Olymp.am)։

Մ․Վ․Լոմոնոսովի անվան 44-րդ մրցույթ - 2021
Սիրելի աշակերներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ հոկտեմբերի 3-ին /կիրակի/ Երևանի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 11:00-ը սկսվում և սկսման պահից 5 ժամ (300 րոպե) տևողությամբ անցկացվելու է Մ․Վ․Լոմոնոսովի անվան հերթական 44-րդ Մրցույթը։ Առաջադրանքները կատարելու համար պետք է մուտք գործել online.olimpiada.ru կայք։
Հաշվի առնելով համավարակի պայմանները, այն այս տարի Մրցույթը նույնպես կանցկացվի առցանց /օնլայն/ ռեժիմով, որի ժամանակ աշակերտներն առաջադրանքները կկատարեն ցանկաված վայրից, այդ թվում նաև տանից։ Մրցույթի սկիզբն է Երևանի ժամանակով 8:00-11:00-ն, իսկ տևողությունը՝ 5 ժամ (300 րոպե), սակայն այն ավարտվելու է Երևանի ժամանակով ժամը 16:00-ին: Դուք կարող եք մուտք գործել ցանկացած ժամի։ Օրինակ, եթե դուք առաջադրանքները կատարելու համար մուտք եք գործել online.olimpiada.ru կայք ժամը 9:35-ին, այդ դեպքում առաջադրանքների կատարումը կվերջանա 5 ժամ (300 րոպե) անց՝ ժամը 14:35-ին, որի ընթացքում կծախսեք տրամադրված ժամաքանակը, սակայն Երևանի ժամանակով ժամը 11:00-ից հետո նշված կայքը մուտք գործելիս կարող եք կատարել առաջադրանքները ծախսելով 5 ժամից (300 րոպեից) քիչ ժամանակ։ Օրինակ, մուտք գործելով ժամը 12:45-ին մրցույթը կավարտվի ժամը 16:00-ին, սակայն դուք առաջադրանքների կատարման համար կծախսեք 3 ժամ 15 րոպե։ Եղեք ուշադիր։
Ուշադրություն։
1. Մինչև մրցույթի սկսվելը պետք է գրանցվել ЕСР (Единая Система Регистрации)-ում, որի համարա ծանոթացեք կից ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ:
2. Մ․Վ․Լոմոնոսովի անվան հերթական 44-րդ Մրցույթի պաշտոնական կայքն է՝ turlom.olimpiada.ru:
3. Մրցույթն անցկացվում է մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, պատմություն, լեզվաբանություն, գրականություն առարկաներից (7-12-րդ դասարաններ): Մրցույթի ընթացքում կարելի է կատարել մեկից ավելի առարկաներից առաջադրանքներ։
4. Ուշադիր եղեք դասարանի մուտքագրման ժամանակ, լրացուցիչ ուսումնասիրեք ՈՒՂԵՑՈՒՅՑԻ այդ մասը։
5. Առաջադրանքները լինելու են ՌՈՒՍԵՐԵՆ։
6. Մրցույթի օրը՝ հոկտեմբերի 3-ին /կիրակի/ պետք է մուտք գործել online.olimpiada.ru կայք և օգտագործելով Код участника (Մասնակցի կոդը)-ը մասնակցել մրցույթին։
7. Հարցերի դեպքում կարող եք գրել davitminasyan@fizmat.am էլփոստի հասցեին։