08.09.2022
Հարգելի՛ քվանտականներ,
Տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի 2020-21 ուստարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ դասերի ավարտը տարբեր դասարաններում տարբեր է լինելու: Ըստ աշխատանքային պլանի՝ դասերը պիտի ավարտվեին ս․թ․ դեկտեմբերի 26-ին, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ պայմանավորված՝ 1-ին և 5-11-րդ դասարաններում աշնանային արձակուրդը մեր նախատեսածից ավելի երկար տևեց, ուստի այդ դասարաններում բաց թողնված օրերը կլրացնենք մինչև դեկտեմբերի 30-ը:
Ըստ այդմ՝ առաջին կիսամյակի դասերի ավարտը կլինի.
1. 1-ին դասարանում՝ դեկտեմբերի 30-ին
2-4 -րդ դասարաններում՝ դեկտեմբերի 25-ին
5-11-րդ դասարաններում՝ դեկտեմբերի 30-ին
12-րդ դասարաններում՝ դեկտեմբերի 21-ին
2. Քննաշրջանը կսկսվի ՝
2-4-րդ դասարանների համար՝ դեկտեմբերի 28-ից
5-11-րդ դասարանների համար՝ հունվարի 7-ից
12-րդ դասարանի համար՝ դեկտեմբերի 22-ից (պետական ավարտական քննություններ) ՝
«Հայոց լեզու և հայ գրականություն» գրավոր (թեստ) 22.12.2020 թ.
«Մաթեմատիկա» գրավոր (թեստ) 24.12.2020 թ.
«Հայոց պատմություն» գրավոր (թեստ) 26.12.2020 թ.
12-րդ դասարանի հոսքային քննությունները՝ հունվարի 7-ից
Քննությունների ժամանակացույցը կհրապարակվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 4-ը վարժարանի կայքում և ՖԲ էջում։
3. ՆԶՊ պարապմունքների 2-րդ փուլը 8-11-րդ դասարանների համար կանցկացվեն ուստարվա վերջին, իսկ 12-րդ դասարանի համար ՝ 2021թ․ հունվարի 26-29-ը:
4. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասընթացը 5-6-րդ դասարանների համար կանցկացվի 2021թ․ հունվարի 25-27-ը:
5. 2-րդ կիսամյակի դասերը կսկսվեն ՝
1-4-րդ դասարաններ համար՝ հունվարի 21-ից
5-12-րդ դասարանների համար՝ փետրվարի 1-ից
6. Ձմեռային քննաշրջանի վերաքննությունները կանցկացվեն 03.02.21-13.02.21 ընկած ժամանակահատվածում:
7․ Ա․ Օսկանյանի հիշատակին նվիրված ներվարժարանային հուշամրցույթ-օլիմպիադան կանցկացվի 2021թ․ հունվարի 23-30-ը։
Տնօրենություն