"Քվանտ"-ի աշակերտական խորհրդի նորությունները
Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Ս/թ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհրդի 2016-2017 ուստարվա անդրանիկ նիստը, որի ընթացքում ԱԽ փոխնախագահ Սերինե Նազարյանը ներկայացրեց 2015-2016 ուստարվա հաշվետվությունը, իսկ ԱԽ նախագահ Կարլեն Ավագյանը ներկայացրեց նոր՝ 2016-217 ուստարվա աշխատանքային պլանը, քննարկվեցին առաջիկա միջոցառումների կազմակերպչական հարցերը։
Նիստի երկրորդ փուլում 5-12-րդ դասարանների ավագները և նրանց օգնականները տնօրենությանը ներկայացրեցին իրենց դասարաններին հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու։
Back to the list