Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...
Օժտված երեխաների մրցույթ
Սկսած 1996 թ.-ից՝ վարժարանում հիմք դրվեց մի նախաձեռնության, որը հետագայում ծավալվեց և վերածվեց գեղեցիկ ավանդույթի. խոսքը օժտված երեխաների մրցույթի մասին է: Այն անցկացվում է «Քվանտ» վարժարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:
Մրցույթի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ցանկացած մարզից՝ 6, 7, 8, 9 -րդ դասարաննցիներ: Այն անցկացվում է մաթեմատիկա առարկայից, երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
Մրցութային հանձնաժողովը կազմվում է ԵՊՀ և «Քվանտի» առաջատար մասնագետներից:
Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. մրցույթի ընթացքում հաճախ հաղթում են ոչ միայն Երևանի` լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների աշակերտները, այլև հանրապետության շրջաններից եկած պատանիները:
Մրցույթի հաղթողներին հնարավորություն կտրվի նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերից անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում (IB Diploma Programme):
Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կարժանանան կրթաթոշակի (ամսական՝ մինչև 50 000 դրամ) կամ միանվագ պարգևի: Մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում դիպլոմ ստացած աշակերտներին կտրվեն առանձին արտոնություններ:
Մրցույթում հաղթած երեխաներից շատերը հետագայում համալրում են վարժարանի օլիմպիական խմբակները և հաջողությամբ հանդես են գալիս ինչպես հանրապետական այնպես էլ միջազգային օլիմպիադաներում: Հետագայում նրանց մեծ մասը ուսումը շարունակում է աշխարհի առաջատար համալսարաններում (նրանց ցուցակը գտնվում է այս էջի աջ մասում):
Վարժարանում, սկսած 10-րդ դասարանից, ուսուցումն իրականացվում է չորս ՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, հումանիտար հոսքերով, իսկ 11-րդ դասարանում ավելանում է նաև հինգերորդ՝ միջազգային ((Միջազգային բակալավրիատի (ՄԲ),մանրամասն այստեղ...) հոսքը: Վարժարանի միջազգային հոսքում ուսուցումն իրականացվում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրով. հայագիտական առարկաները ուսուցանվում են հայերենով, իսկ 4 առարկայական խմբեր՝ անգլերենով: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտն իր ավարտական վկայականի գնահատականների հիման վրա կարող է առանց քննության ընդունվել աշխարհի առաջատար մի շարք համալսարաններ:
Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2011»
Ներբեռնեք Օժտվածների երեխաների մրցույթ՝ «Քվանտ-2011» -ի առաջին փուլի արդյունքները ...
2006թ. արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի
2004թ. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ.աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2002թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2001թ. աստղագիտության 6-րդ միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր
01.01.2006
Տիգրան Նազարյան
2005թ.Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա - բրոնզե մեդալ
2004թ.Աստղագիտության միջազգային օլիմպիադա - ոսկե մեդալ
01.01.2005
Սերգեյ Շահվերդյան 2004թ. Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
01.01.2004
Արտակ Պեպոյան 2004թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Մկրտիչ Սողոմոնյան
1999թ. «Քվանտ-1999» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2004թ.ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ.աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2002թ.աստղագիտության միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր
2001թ.աստղագիտության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
«Քվանտ-2001» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2010թ Ստենֆորդի համալսարանի լավագույն ուսանող
2006թ. արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի
2005թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2005թ. Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2004թ. մինչև 30 տարեկան ծրագրավորողների համահայկական մրցույթի հաղթող
2004թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2005թ. Քիմիայի 39-րդ միջազգային Մենդելեեվյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Դավիթ Եպիսկոպոսյան 2006թ. Քիմիայի 40-րդ միջազգային Մենդելեեվյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Մարտուն Կարապետյան «Քվանտ-2003» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2008թ. ինֆորմատիկայի 20-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2007թ. ինֆորմատիկայի 19-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Արշավիր Ղահրամանյան «Քվանտ-2005» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2007թ. Քիմիայի 39-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Հայկ Սարիբեկյան «Քվանտ-2005» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2009թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր
2008թ. մինչև 30 տարեկան ծրագրավորողների համահայկական մրցույթի հաղթող
2008թ. աստղագիտության 13-րդ միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2008թ. ինֆորմատիկայի 20-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր