Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Վարժարանի Տնօրինությունը

Ռոբերտ Վարդանյան

Ռոբերտ Վարդանյան

Տնօրեն

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 1981-1983թթ. սովորել է Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում` ակադեմիկոս Ժ. Ի. Ալֆյորովի լաբորատորիայում: 1984թ.-ից Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է: Երկար տարիներ եղել է ԵՊՀ ավագ գիտաշխատող: ՈՒնի շուրջ 50 գիտական աշխատանքներ և գյուտի հեղինակային վկայագիր: Զբաղվել է արեգակնային էներգիայի կիսահաղորդչային փոխարկիչներով և կիսահաղորդչային պինդ լուծույթների ուսումնասիրությամբ: Վերջին տարիներին զբաղվում է մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ առարկաների դասավանդման ընթացքում համակարգչի կիրառման մեթոդիկայի հարցերով: 

«Քվանտ» վարժարանի հիմնադիրներից է և տնօրենը: Ակտիվորեն մասնակցում է ՀՀ կրթական բարեփոխումների աշխատանքներին: Եղել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի մշակման հանձնախմբի անդամ: 2001թ.–ից ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը աջակցող խորհրդի անդամ է:

Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար և վարժարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ 2002թ. արժանացել է ԵՊՀ բարձրագույն պարգևի ` ոսկե մեդալի:

ՀՀ նախագահի 12.09.2006թ. հրամանագրով Ռ. Վարդանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում:

Կրթության բնագավառում ունեցած հաջողությունների համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների:



Իշխան Հարությունյան

Իշխան Հարությունյան

Գիտամանակավարժական խորհրդի նախագահ

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ:Ավելի քան 50 գիտական աշխատանքների հեղինակ է, ունի 2 հեղինակային իրավունք:

Մանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվում է նաև գիտությամբ. « ԼՏ- Պիրկալ» ՓԲԸ-ում լաբորատորիայի վարիչ է: Զբաղվում է լազերային ֆիզիկայի, ոչ գծային օպտիկայի, լազերային սպեկտրոսկոպիայի, ակուսաօպտիկայի հարցերով, լազերային և ակուստաօպտիկական սարքերի հետազոտմամբ և մշակմամբ: Միջազգային մի շարք գիտաժողովների մասնակից է, հանդես է եկել զեկուցումներով: Հիմնադրման օրից վարժարանի գիտամանկավարժական խորհրդի նախագահն է:



Մասիս Սարգսյան

Մասիս Սարգսյան

Գիտական գծով փոխտնօրեն

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան:Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, շուրջ 15 գիտական հոդվածների հեղինակ: 1996 թ-ից աշխատում է «Քվանտ» վարժարանում որպես գիտական գծով փոխտնօրեն: 

Մի շարք ուսումնական ձեռնարկների (ինֆորմատիկայից և մաթեմատկիայից) հեղինակ է: Ստեղծել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման «Արագած» ծրագիրը: 

Կրթական համակարգի բարեփոխումների ջատագով և ակտիվ մասնակից է: Եղել է ՀՀ պետական կրթակարգի մշակման (2005-2006թթ.), ինչպես նաև ինֆորմատիկայի պետական չափորոշիչների մշակման հանձնախմբի անդամ:

Լևոն Ասատրյան

Լևոն Ասատրյան

Ուսումնական գծով փոխտնօրեն

Ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը: Կենսաբանական գիտությունների թեկնածու է: Ունի ավելի քան 20 գիտական աշխատանք:ՍՍՀՄ Լենինյան կոմերիտ միության մրցանակի դափնեկիր է: Զբաղվել է կենդանի օրգանիզմներում սպիտակուցի սինթեզի գործընթացի, ինչպես նաև միկրոօրգանիզմների ֆիզիոլոգիայի ուսումնասիրությամբ: 1995 թ-ից վարժարանի ուսումնական գծով փոխտնօրենն է:

Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...