Նորություններ

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԱՐՏԻՍՏԻԶՄԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

08.07.2024

   Ժամանակակից աշխարհում մեծապես կարևորվում են գիտելիքը և նրանով զինված անհատը, բայց առավել մրցունակ է նա, ով կարողանում է իր կերպարում ներդաշնակորեն համադրել մի քանի բաղադրիչ:

   Օրերս ուսումնական նախագծի շրջանակում «Քվանտ» վարժարանի 6-4 դասարանի սովորողները պատմության ուսուցիչ Հասմիկ Մանուչարյանի ղեկավարությամբ նկարահանել են «Արտաշես Բարեպաշտ» ֆիլմը:

   Կարևոր է արձանագրել, որ քվանտական պատանիները փայլում են իրենց դերասանական խաղով, արտիստիզմով, խորությամբ հասկանում և զգում են պատմական այն ժամանակաշրջանը, որին անդրադառնում են և ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվել այս աշխատանքին՝ վերահաստատելով այն միտքը, որ «Քվանտ» վարժարանում գնահատում, մեծապես կարևորում են մեր ժողովրդի պատմությունը՝ այն համարելով ազգային արժեհամակարգի առանցքային բաղադրիչ:

    Կարևոր ենք համարում նշել, որ այդ մեծ սերն ու ջերմեռանդ վերաբերմունքը հայոց պատմության տարբեր իրադարձությունների ու պատմական դեմքերի նկատմամբ, անշուշտ, ձևավորվում է նաև հայոց պատմության ուսուցչի շնորհիվ:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում վարժարանի հայոց պատմության ուսուցիչ Հասմիկ Մանուչարյանին՝ այդ սերը սերմանելու, իսկ դասարանի ծնողական համայնքին՝ «Արտաշես Բարեպաշտ» ֆիլմի նկարահանման, ստեղծման կազմակերպական աշխատանքները բարձր արհեստավարժությամբ իրականացնելու համար:                                                                                        

    Ստորև ներկայացնում ենք ֆիլմի հղումը, որը դրված է վարժարանի յութուբյան ալիքում՝