ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՄԵԴԱԼՆԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ․․․
21.05.2024
Ավարտվեց ինֆորմատիկայի միջազգային IATI օլիմպիադան, որին ևս հիանալի մասնակցություն ունեցան, արժանիորեն ներկայացան Հայաստանի դպրոցականները, նրանց թվում՝ նաև քվանտական պատանիները։
Օլիմպիադան անցկացվել է երկու տարիքային խմբերով՝ սինյորների և ջունիորների։ Առաջին խմբում մրցույթին մասնակցել է 287, իսկ երկրորդ խմբում՝ 191 դպրոցական։
Հայաստանը ներկայացնող պատանիները նվաճել են 10 մեդալ։ Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորող Գագիկ Գևորգյանը արժանացել է արծաթե, իսկ Ալեքս Գրիգորյանը՝ բրոնզե մեդալների։ Նրանք կստանան նաև կրթաթոշակ։
Ջերմորեն շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաղթանակներ։