Նորություններ
Հայի կերպարի ձևավորումը սկսվում է դպրոցից…
07.05.2024
Հայի կերպարի ձևավորումը սկսվում է դպրոցից…
Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան…Այս հեղինակների ուսումնասիրությունը պետք է ավարտվեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Երեխաները հենց այստեղ պետք է զայրանային, հուզվեին, վրեժով լցվեին, անհամբեր սպասեին հայ վրիժառուների անունները լսելուն…
Զգացմունքների հորձանուտ, որի մեջ լինելով է ձևավորվում մարդու մեջ ծվարած հայը…
Եվ այդ նոր հայը, Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելով, ևս մեկ անգամ հավաստում է, որ մենք հիշում ենք մեր պատմությունը, հավատում ենք, որ Մասիսի փեշերին դեռ ապրելու է մշակութային հարուստ ժառանգություն ունեցող հայը: