Նորություններ

Շնորհավոր մարտի 8

08.03.2024

        Սիրելի՛ կանայք, մայրե՛ր, քույրե՛ր և աղջիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ գարնանային գեղեցիկ տոների՝ կանանց միամսյակի առթիվ։

        Չափազանց կարևոր է ձեր դերը առողջ ու գրագետ հասարակություն ունենալու գործում։ Ուզում ենք հավատալ, որ ձեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է այդ կարևոր առաքելությունը և մեծագույն նվիրումով ու խանդավառությամբ իրականացնում այն։

        Մաղթում ենք անսահման սեր, անափ երջանկություն, արդյունավետ ու եռանդուն գործունեություն, մասնագիտական շլացնող հաջողություններ ու մեծագույն ձեռքբերումներ:

Սիրե՛ք, եղե՛ք սիրված և մի՛շտ ժպտացեք․․․

                                                                                                                                                                          «Քվանտ» վարժարանի տնօրենություն