06.01.2020
«Քվանտ» վարժարանի լավագույն շրջանավարտներից մեկը՝ Համլետ Միքայելյանը իր նախանձելի աշխատասիրությամբ, նորանոր հաջողությունների հասնելու մեծ պատրաստակամությամբ շարունակում է իր ուսումնառությունը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Հենց այդտեղ ձևավորված թիմի կազմում էլ նա մասնակցեց «ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադային և նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր: Ոլորտի հեղինակավոր մասնագետների պնդմամբ այդ մրցույթը տվյալ բնագավառում միջազգային ամենաբարձր հարթակն է:
2019թ․ դեկտեմբերի 19-ին գիտխորհրդի նիստում ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գրիգորյանը մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը ջերմորեն շնորհավորեց մրցույթի հաղթողներին և նրանց պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով։
Ուզում ենք ուրախությամբ նշել, որ Համլետը իր մասնագիտական կայացման ուղին սկսել է հենց հարազատ կրթօջախում՝ «Քվանտ» վարժարանում, ուստի նրա այս Ոսկե նվաճումը վարժարանը վստահաբար կարող է համարել նաև իր հաղթանակը։
Վարժարանի շրջանավարտ Համլետ Միքայելյանը այն եզակի քվանտականներից է, որ արժանացել է այդ պատվաբեր պարգևին։ Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ ոսկե մեդալով 2 անգամ պարգևատրվել է վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը։ Տարբեր տարիների ԵՊՀ ոսկե մեդալի արժանացել են նաև վարժարանի պատմության ամբիոնի վարիչ, նաև շրջանավարտ Միքայել Մալխասյանը, վարժարանի մեկ այլ շրջանավարտ Ալբերտ Գևորգյանը։
Ջերմորեն շնորհավորում ենք Համլետին՝ նրան մաղթելով նորանոր նվաճումներ՝ ի պատիվ իրեն, իր ընտանիքի և հարազատ կրթօջախի