06.01.2020
Ամփոփվեցին «Քվանտ» վարժարանի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։ Վարժարանի դահլիճում աշխույժ եռուզեռ է․ հավաքված աշակերտները, ուսուցիչները անհամբեր սպասում են արդյունքների հրապարակմանը։
Ամփոփվում են մի քանի մրցույթներ։
Ամառային հանձնարարությունների համար հայտարարված մրցույթի հաղթողներին հանձնվում են իրենց դիպլոմները։ Ա․Օսկանյանի անման հուշամրցույթի հաղթող աշակերտները ևս ստացան իրենց դիպլոմները։ Մրցանակի արժանացան նաև «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի հաղթողները՝ 7-4 դասարանի սովորողները։
Ամենաբուռն ու սպասումներով լի պահը դեռ առջևում է։ Պարգևատրվում են «Էքսպո-2019» մրցույթի հաղթողները։ Հայտնի են ինչպես մրցանակային տեղերի արժանացած, այնպես էլ տարբեր անվանակարգերում հաղթած դասարանները։ Մրցանակները և անվանակարգերը տրվում են հետևյալ դասարաններին՝
Ներկայացնենք նրանց։ Գլխավոր մրցանակ՝ 8-5 դասարան
1-ին կարգ՝ 5-4 դասարան
2-րդ կարգ՝ 11-3 և 9-3 դասարաններ
3-րդ կարգ՝ 5-3, 6-3, 6-4, 8-1, 10-5 դաս․
«Խիզախություն» անվանակարգի հաղթող՝ 9-4 դասարան
«Գեղարվեստական ինքնատիպ մտահղացում» անվանակարգի հաղթող՝ 6-1 դասարան
«Լավագույն երգ» - 8-3, 10-4 դասարաններ
«Լավագույն պար» - 6-2, 7֊2 դասարաններ
Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։