03.12.2019
«Քվանտ» վարժարանի 3-3 դասարանի սովորողները դասղեկ Քնարիկ Գալստյանի ուղեկցությամբ Բուսաբանական այգում են. նրանք աշնան հմայքը վայելում են բնության գրկում, որտեղ էլ կազմակերպված է դասը:
Փոքրիկները տարերքի մեջ են. նրանք աշունը պատկերում են իրենց գունապնակի ամենավառ գույներով՝ աշնանային բնապատկերի հմայքը արտացոլելով իրենց՝ մեկը մյուսից տարբերվող ու գեղեցիկ կտավներում:
Տարերքի մեջ է նաև բնությունը. վաղուց իր գրկում չէր տեսել այսքան հրաշք փոքրիկներ, որոնք իրեն մեծարեին իրենց գեղեցիկ բանաստեղծություններով, աշխույժ երգ ու պարով, խաղերով:
Դասի նմանատիպ ձևաչափը մեծապես նպաստում է մարդու և բնության կապի սերտացմանը. մի բան, որ չափազանց կարևոր է անհատի ձևավորման հարցում:
Հագեցած օր, բարձր տրամադրություն, արդյունավետ դաս. գոհունակությամբ համակված են թե´ փոքրիկ քվանտականները, թե´ նրանց ծնողները և թե´ այս ամենի նախաձեռնողն ու փայլուն իրականացնողը՝ դասղեկ Ք. Գալստյանը: