Չարենցն ու քվանտականը

26.11.2019

Օրերս «Քվանտ» վարժարանի 7֊2 դասարանի սովորողները դասղեկ Է. Մարտիրոսյանի ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տ. Սարգսյանի ուղեկցությամբ հայ գրականության նորագույն շրջանի պայծառագույն ներկայացուցիչներից մեկի՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում էին:
Քվանտականները արդեն իսկ ծանոթ էին հանճարեղ բանաստեղծի կյանքի հետաքրքիր դրվագներին, նաև ողբերգական դեպքերին։ Նրանք մեծապես հետաքրքրված էին այն ամենով, ինչ վերաբերում էր հանճարեղ բանաստեղծին։ Վերջինիս վերաբերյալ իրենց  ունեցած գիտելիքներով քվանտականները տպավորեցին թանգարանի աշխատակիցներին՝ նրանց հուզելով նաև իրենց ասմունքով։
Մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանից վարժարանի 7-2 դասարանի սովորողները հեռացան վառ տպավորություններով: