Աշունը, բնությունը, քվանտականն ու արվեստը․․․

25.11.2019

Բուսաբանական այգին օրերս հյուրընկալել էր «Քվանտ» վարժարանի 3-4 դասարանի սովորողներին։ Դասվար Մերի Թամրազյանը կազմակերպել էր հետաքրքիր դաս-էքսկուրսիա։ Փոքրիկները այգի էին եկել՝ անհրաժեշտ պարագաներով զինված։ Նրանց դիտակետում աշունն էր իր ողջ հմայքով։ Աշնանային բնապատկերների գեղեցկությունը և ճոխությունը վայելելուց հետո նրանք մեծագույն ոգևորությամբ կտավին հանձնեցին  իրենց տպավորությունները՝  իրենց պատկերած աշնան բնանկարում օգտագործելով ներկապնակի ամենահարուստ գույները։
Աշնանային տաք գույներով ողողված անմոռանալի դաս-էքսկուրսիան երկար ժամանակ կմնա փոքրիկ քվանտականների հիշողության մեջ՝ ջերմացնելով նրանց հոգու բոլոր անկյունները։