Քվանտականի դիտակետում Հայաստանի պատմական վայրերն են...

25.10.2019

«Քվանտ» վարժարանի 10-6 դասարանի սովորողները դասղեկ Ա. Խերանյանի ուղեկցությամբ մեր հայրենիքի գեղեցիկ ու տեսարժան անկյուններից մեկում են: Կազմակերպվել է մի գեղեցիկ էքսկուրսիա, որի երթուղին չափազանց ընդգրկուն է:
Քվանտականները Աղձքում են՝ Արշակունիների դամբարանում: Քվանտականներին ուղեկցող աղջիկը ներկայացնում է արժեքավոր տեղեկություններ պատմությունից: Քվանտական պատանիները մեծապես հետաքրքրված են հայ արքայական դինաստիաներից մեկի՝ Արշակունիների, նրանց դամաբարանի վերաբերյալ պատմություններով, բայց շատ դեպքերում պատմական ժամանակաշրջանի վերաբերյալ իրենց գիտելիքներով հետ չեն մնում ուղեկցողից՝ հաճելիորեն զարմացնելով նրանց:
Հաջորդ կանգառը Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում գտնվող Տեղերի (Դղերի) վանական համալիրն է:
XIII դարի այս կառույցին վերաբերող տեղեկատվությունը ևս հետաքրքրում է 10-6-ի սովորողներին:
Էքսկուրսիան ամբողջացավ Ամբերդի ամրոց այցելությամբ: Բերդապարիսպների բարձրությամբ հմայված քվանտականները խորապես համոզված են, որ հայ ոգու տոկունությունը հենց դրանով է պայմանավորված:
Պատմական հարուստ գիտելիքներով հարստացած և մեր բնաշխարհի գեղեցկությամբ հմայված քվանտականները վերադառնում են տուն: