Հայտարարություններ
Աշակերտական խորհրդի նորություններ
![]() |
Միջազգային բակալավրիատի ծրագրով ուսուցում «Քվանտում»
«Քվանտ» վարժարանը առաջին հայկական դպրոցն է որը 2011 թ. դարձավ ՄԲ կազմակերպության անդամ և ստացավ համապատասխան հավաստագիր կրթական քառաստիճան ծրագրերից ամենաբարձրի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագիր իրականացնելու իրավունքով:
Կազմավորվելով դեռևս 1960-ական թվականներին ՄԲ-ն այսօր հանդիսանում է հանրակրթության ոլորտի լավագույն համակարգերից մեկը աշխարհում:
CAS ծրագրերից է նաև օնլայն կրթական հեռուստատեսության ստեղծումը: Ուսանողները ուսումնական կայք պատրաստեցին, որտեղ նրանք պարբերաբար տեսանյութեր էին տեղադրում տարբեր առարկաներից՝ գրականություն, պատմություն, աշխարհագրություն և այլն: Կայքում տեղադրվեցին նաև հարցաշարեր՝ ներգրավված ուսանողների օնլայն ուսուցման արդյունավետությունը ստուգելու համար:
CAS ծրագրի շրջանակերում աշակերտներն իրականացնում են նաև այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են` նոր սպորտաձև, նոր երաժշտական գործիքի վրա նվագել սովորելը, ուտեստներ պատրաստելը, սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև ծնողազուրկ երեխաների` դասապատրաստման աշխատանքներին օգնելը, հիվանդանոցում որպես կամավորներ աշխատելը, ծառ տնկելը, տարածք մաքրելը և այլն... Այս աշխատանքները հնարավորություն են տալիս «Դիպլոմա» ծրագրով սովորողներին բացի խորը գիտելիքներից, ձեռք բերել նաև հրաշալի մարդկային որակներ, դառնալ օրինակելի քաղաքացի, ով քաջածանոթ է ազգային ու համաշխարհային արժեքներին...
Վստահաբար կարող ենք ասել, որ «Քվանտ» վարժարանում ՄԲ «Դիպլոմա» կրթական ծրագիրը հիմնովին կայացել է՝ հայաստանյան կրթական շուկայում նոր որակ և հնարավորություն ընձեռելով այն աշակերտներին, ովքեր ձգտում ունեն իրենց ուսումը շարունակելու արտասահմանյան առաջատար բուհերում: «Քվանտ» վարժարանի Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն ընդգրկում է առարկաների հինգ խումբ, ինչպես նաև միջուկը կազմող բաժինները՝ ընդլայնված ակնարկ (Extended Essay), իմացության տեսություն (TOK-theory of knowledge), ստեղծագործական աշխատանք, ֆիզիկական ակտիվություն, ծառայության մատուցում (CAS - creativity, action, service): Ստորև ներկայացված են վարժարանի կողմից առաջարկվող առարկաները (ՄԲ-ի կողմից առաջարկվող «արվեստ» առարկայական խմբի փոխարեն կարելի է ընտրել ևս մեկ առարկա` մյուս հինգ առարկայական խմբարից): Առարկաներից 3-ը ուսուցանվում են բարձր մակարդակով (HL - Higher Level)` 240 դասաժամ, իսկ մյուս 3-ը ստարդարտ մակարդակով (SL – Standard Level)` 150 դասաժամ: Միջուկը կազմող բոլոր 3 բաժինները՝ ընդլայնված ակնարկը, TOK-ը և CAS-ը պարտադիր են և առանցքային դիրք են գրավում «Դիպլոմա» ծրագրի փիլիսոփայության մեջ:
Ընդլայնված ակնարկն ունի 4000 բառի սահման: Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու որևէ թեմա՝ ըստ անհատական հետաքրքրության, ծանոթացնում է համալսարանում պահանջվող գրավոր հմտություններին: Իմացության տեսությունը (TOK) ուսումնասիրում է գիտելիքի բնույթը ըստ առարկաների և գիտակարգերի, խրախուսում է այլ հեռանկարների ընդունումը: CAS դասընթացը նախատեսում է աշակերտների ներգրավումը արվեստի, սպորտի և հանրային աշխատանքների մեջ: Միջազգային բակալավրիատի և ՀՀ հանրակրթական ծրագրերի միջև եղած տարբերությունները փոքրացնելու նպատակով 8-10-րդ դասարաններում սովորող աշակերտների համար վարժարանը կազմակերպում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրի նախապատրաստական դասընթացներ, որին կարող են մասնակցել ինչպես վարժարանի, այնպես էլ այլ դպրոցների սաներ:
|
Մուտք համակարգ
Երախտիքի խոսքեր
|